Ադրբեջանում ընտրություններն ընթանում են քաղաքական մեկ ուժի գերիշխող դիրքի պայմաններում. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարության հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը հրապարակել է Ադրբեջանում հոկտեմբերիր 9-ին կայանալիք նախագահական ընտրություններում ընտրարշավի մոնիթորինգի վերաբերյալ ընթացիկ զեկույցը, հաղորդում է contact.az-ը:

Զեկույցի համաձայն՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախորդ առաջարկությունները՝ կապված ընտրական գործըթնացի բարելավման հետ, հաշվի չեն առնվել:

Ընտրական հանձնաժողովների ստեղծումը բոլոր մակարդակներոմ դե ֆակտո ապահովում է ընդուովող որոշումներում խոհրդարանական մեծամասնության՝«Ենի Ադրբեջան» կուսակցության առավելությոնը:

Եվրոպացի դիտորդները իրենց մտահոգությունն են հայտնել մեդիայի միջավայրի վերաբերյալ, այդ թվում՝ կառավարության կողմից համազգային հեռուստաընկերությունների նկատմամբ վերահսկողության հաստատման:

Փաստաթղթում նշվում է, որ առաջիկա ընտրությունները անցկացվում են մթնոլորտում, որտեղ գերիշխող դիրքեր ունի քաղաքկան մեկ կուսակցություն: Բացի այդ՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում խոսքի և հավաքների ազատությունը սահմանափակվել է:

Խորհրդարանում, ըստ զեկույցի, նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած կուսակցութանը 125 տեղից պատկանում է 70-ը: Ընդ որում՝ 42 անկախ պատգամավորները հաճախ ևս քվեարկում են իշխող կուսակցության օգտին:

Թեկնածուների մի մասը իր մտահգությունն է հայտնել ընտարշավի ժամանկահատավածի կրճատման և հեռուստատեսությանը մատչումի սահամանափակման հարցով: Փաստաթղթի համաձայն՝ բացակայում են հեռուստատեսությամբ բազմակարծիք քաղաքական քննարկումները, ու թեև տպագիր մամուլն առավել բազմակարծիք է, նրանց տարածումը շրջաններում սահմանափակված է:

Մեկնաբանել