PayPal-ը սկսել է գործարքներ իրականացնել ռուբլով

Աշխարհում ամենամեծ էլեկտրոնային վճարային PayPal համակարգը 2013թ. սեպտեմբերի 17-ին սկսել է աշխատել նաև ռուսական ռուբլով, հաղորդում է Cnet-ը: Ընկերությունը կարծում է, որ ռուս օգտատերերի քանակն այս քայլից հետո կանցնի 3 մլն-ի սահմանագիծը:

Այսուհետև PayPal-ի հետ համագործակցող ինտերնետ խանութներից գնումներ կատարելիս պարտադիր չէ մուտքագրել կրեդիտ քարտի համարը, հարկավոր է միայն նշել վճարային համակարգում առկա հաշվեհամարը: Սեպտեմբերի 17-ից հնարավոր կլինի նաև PayPal հաշվեհամարներից դուրս բերել օգտատերերի միջոցները՝ ռուսական բանկերի օգնությամբ:

2012թ․ Ռուսաստանի քաղաքացիները PayPal-ի միջոցով իրականացրել են շուրջ $1 մլրդ-ի շրջանառություն:

J’son&Partners Consulting-ի տվյալների համաձայն ռուսական էլեկտրոնային վճարումների շուկան հասել է 1,8 տրիլիոն ռուբլու սահմանագծին:

Մեկնաբանել