Ադրբեջանը դիպուկահարներին չի հեռացնի մինչև պատերազմի ավարտը. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պետությունը, պաշտպանության նախարարությունը հրաժարվում է կատարել միջազգային կազմակերպությունների՝ ռազմաճակատի գծից դիպուկահարների հեռացման պահանջը: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակ Էլդար Սաբիրօղլուն, հաղորդում է ադրբեջնական APA գործակալությունը: «Մենք դիպուկահարներին չեն հեռացնի մինչև պատերազմի ավարտը», -ասել է Սաբիրօղլուն: Հայտարարությունները հնչել են ադրբեջանական պատվիրակության՝ ռազմաճակատի Թարթառի հատված այցից հետո: Պատվիրակության կազմում են եղել բարձրաստիճան սպաներ, պատգամավորներ, հասարակական և քաղաքական գործիչներ: Սաբիրօղլուն այցին հաջորդած մամլո ասուլիսի ընթացքում նշել է նաև, որ ադրբեջանական բանակի զարգացումը շարունակվում է, և ներկայում 20 երկրների հետ ռազմական համագործակցության շուրջ բանակցություններ են ընթանում:

Մեկնաբանել