Ջերարդ Գաֆեսճյանի մահը չի փոխի արվեստի կենտրոնի ծրագրերի ընթացքը

Հայտնի գործարար և բարերար Ջերարդ Գաֆեսճյանի մահը որևէ կերպ չի փոխի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց «Գաֆէսճեան» կենտրոնի միջոցառումների համակարգող Մարիա Հովսեփյանը:

«Կենտրոնը նախկինի պես շարունակելու է իր գործունությունը և ծրագրերը»,- ասաց Մարիա Հովսեփյանը:

Ջերարդ Գաֆեսճյանը մահացել է 2013թ. սեպտեմբերի 17-ին 88 տարեկանում: 1996թ. բարերարը հիմնել էր «Գաֆէսճեան ընտանիք հիմնադրամը», իսկ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը բացվել է 2009թ. նոյեմբերին:

Մեկնաբանել