Անցյալում են օրերը, երբ երկրի շուրջ կարող էր պատ կառուցվել. Հասան Ռոհանի

Անցյալում են օրերը, երբ երկրի շուրջ կարող էր պատ կառուցվել. այժմ արդեն պատեր չկան: Այսպիսի գրառում է կատարել Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter-ի իր միկրոբլոգում: Ուշագրավ է, որ Իրանում Twitter և Facebook սոցցանցերի օգտահաշիվների անմիջական մատչումը վերականգվել էր մի քանի ժամով: Դրանք արգելափակվել էին 2009թ. նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմության ցույցերի ընթացքում:

Մի շարք իրանցիներ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, սոցցանցերում օգտահաշիվների ապարգելափակման համար անգամ իրենց շնորհակալությունն էին հայտնել նախագահ Ռոհանիին, որը հայտարարել էր ինտերնետում գրաքննության մեղմման մտադրության մասին: Ավելի ուշ անմիջական մատչումը կրկին արգելափակվել է, հաղորդում է ամերիկայն Associated press գործակալությունը:

Իրանում ինտերնետի վերահսկողության պետական հանձնաժողովի նախագահ Աբդուլսամադ Խորամաբադին հայտարարել է, որ օգտահաշիվների անմիջական մատչումի արգելափակումը չի գործել տեխնիկական պատճառներով, սակայն ավելի ուշ այն վերականգնվել է: «Facebook-ը և Twitter-ը արգելափակող ֆիլտրերը չեն գործել տեխնիկական պատճառներով, և մասնագետները քննում են միջադեպը», -ասել է պաշտոնյան:

Մեկնաբանել