Twitter բջջային ծրագիրը կրկին կենթարկվի փոփոխությունների

Twitter-ի բջջային տարբերակի արտաքին տեսքը կփոխվի, հաղորդում է Mashable-ը: Վերջինս կներկայացվի iOS 7 օպերացիոն համակարգի թողարկումից անմիջապես հետո` 2013թ․ սեպտեմբերի 18-ին:

Թարմացված Twitter բջջային ծրագրի ինտերֆեյսը, վերջինիս 7-ամյա գործունեության ընթացքում, կփոփոխվի արդեն 3-րդ անգամ: Գաջեթի էկրանի ներքին մասից կանհետանան Home, Connect, Discover և Me բաժինները: Կհայտնվի մի քանի նոր ժապավեն, որոնցից մեկն ամբողջովին նվիրված կլինի լուսանկարներին: Այս և նման այլ փոփոխությունների արդյունքում Twitter-ը մտադիր է զանգվածային օգտագործման համար իր ծառայությունն ավելի գրավիչ դարձնել:

Մեկնաբանել