ԵՄ-ն չեղյալ է հայտարարել իրանական նավային հսկայի դեմ պատժամիջոցները

Սեպտեմբերի 17-ին Եվրամիության դատարանը չեղյալ է հայտարարել իրանական IRISL նավաշինական առաջատար ընկերության նկամամբ սահմանված պատժամիջոցները, հաղորդում է բելգիական Euobserver-ը:

«Դատարանը սահմանել է, որ պատժամիջոցերը չեղյալ են հայտարարվում, քանի որ ԵՄ-ն չի ներկայացրել փաստերը, որոնք կապացուցեին ընկերության աջակցությունը միջուկային ծրագրին», -գրել է պարբերականը:

Ավելի վաղ դատարանը չեղյալ է հայտարարել իրանական յոթ ֆինանսական կառույցների և այլ ընկերությունների ակտիվների սառեցումը՝ նույն հիմնավորմամբ:

Դատարանի որոշումն անմիջապես չի մտնում ուժի մեջ, և ԵՄ անդամ երկրները կարող են վճիռը բողոքարկել երկու ամսվա ընթացքում:

Մեկնաբանել