Rockstar-ը թողարկել է GTA V խաղն iOS-ի համար

Rockstar ընկերությունը 2013թ․ սեպտեմբերի 17-ին խաղային համակարգերի համար թողարկել է թարմացված GTA V տարբերակը, հաղորդում է TechCrunch-ը:

Rockstar-ը նաև թողարկել է վերոնշյալ խաղի iOS օպերացիոն համակարգի համար նախատեսված բջջային տարբերակը: Grand Theft Auto: iFruit բջջային խաղում օգտագործողը հնարավորություն ունի «ստեղծել» իր մեքենան Los Santos Customs ավտոմոբիլային սրահում կամ ձեռք բերել ռոտվեյլեր ցեղատեսակի շուն, որի հանդեպ ցուցաբերված խնամքից կախված կլինի վերջինիս վարքը:

Grand Theft Auto: iFruit-ը մատչման հնարավորություն է տալիս Rockstar Social Club և Lifeinvader ծառայություններին՝ անմիջապես բջջային սարքից: Բջջային ծրագիրը բեռման համար արդեն հասանելի է App Store օնլայն խանութում: