«Մուսուլման եղբայրների» ղեկավարների բանկային հաշիվները սառեցվել են

Եգիպտոսի դատական մարմինները սեպտեմբերի 17-ին որոշում են ընդունել «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության ղեկավարների ֆինանսական հաշիվները սառեցնելու վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` պատժամիջոցների է ենթարկվել շարժման հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադիեն, նրա տեղակալներ Հայրաթ աշ-Շատերան և Ռաշադ ալ-Բայումին, ինչպես նաև սալաֆիական առաջնորդ Հազեմ Աբու Իսմայիլն ու կրոնական քարոզիչ Սաֆուաթ Հիգազին: Վերոհիշյալ բոլոր անձինք գտնվում են եգիպտացի իրավապահների ձեռքում:

Կազմակերպության առաջնորդները ձերբակալվել են օգոստոսին Եգիպտոսի ոստիկանության և «Մուսուլման եղբայրների» ակտիվիստների միջև բախումներից հետո. վերջինները ելույթ էին ունենում երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկության դեմ:

Սեպտեմբերի 15-ին եգիպտական անվտանգության ուժերը կանխել են իսլամիստների` անկարգություններ կազմակերպելու հերթական փորձը, ինչի արդյունքում շարժման քսան կողմնակիցներ ձերբակալվել էին:

Անցյալ շաբաթ տապալվել է Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների` փողոցային ելույթներ կազմակերպելու հերթական փորձը:

Մեկնաբանել