Իսպանիայում փնտրում են 4,7 մլն եվրո շահած տոմսի տիրոջը

Լա Կորունյա իսպանական քաղաքի ադմինիստրացիան փնտրում է այն քաղաքացուն, որը վիճակախաղով շահել է 4,7 մլն եվրո, սակայն երջանիկ տոմսը թողել է վիճակախաղի գրասենյակի ադմինիստրացիայում, հաղորդում է EFE գործակալությունը:

Շահած տոմսը փոխանցվել է Լա Կորունյայի իշխանություններին:

Քաղաքային ադմինիստրացիայի հաղորդմամբ` բոլոր մարդիկ, որոնք պնդում են, որ տոմսն իրենցն է, մանրակրկիտ ստուգվում են:

Լա Կորունյայի քաղաքապետ Կառլոս Նեգրեյրան, կատակելով նշել է, որ «հավանաբար միակ քաղաքապետն է Իսպանիայում, որը միլիոնատեր է փնտրում, որպեսզի նրան փող տա և ոչ թե խնդրի»: