ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամները կքննարկեն Սիրիայի հարցով բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների ներկայացուցիչները` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը, մտադիր են հանդիպել Նյու Յորքում սիրիական քիմիական զենքի ոչնչացման բանաձևի նախագիծը քննարկելու համար:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էրին Փելթոնը հայտարարել է, որ հանդիպման մանրամասները դեռ չեն հրապարակվի:

Ֆրանսիան, Բրիտանիան ու ԱՄՆ-ն մտադիր են հասնել նրան, որ ՄԱԿ-ում Սիրիայի հարցով խիստ բանաձև ընդունվի: Ռուսաստանն իր հերթին պնդում է, որ Սիրիայի իշխանություններին հնարավորություն տրվի ոչնչացնել քիմիական զենքը:

Մեկնաբանել