Սեպտեմբերի 18-19-ին սպասվում է անձրև և ամպրոպ

Սեպտեմբերի 18-19-ին հանրապետության հյուսիսային շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Ինչպես հաղորդում է ԱԻՆ կայքը, քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 18-19-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 20-22-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Մեկնաբանել