Իրանը Կասպիցի ափին նավահանգստային նոր քաղաք կհիմնի

Իրանը Կասպից ծովի ափին նավահանգստային նոր քաղաք կհիմնի՝ Ամիրաբադ նավահանգստից ոչ հեռու: Այս մասին հայտարարել  է Իրանի  «Ամիրաբադ» տնտեսական հատուկ գոտու ղեկավար Ալի Նաեմին, հաղորդում է Trend-ը:

«Նավահանգստային նոր քաղաքի ստեղծումը անհրաժեշտություն է  պայմանավորված՝ Ամիրաբադի՝ վերջին երեք տարիներին ընդլայնման հետ: Այսպես՝ նավահանգստի հզորությունները մեծացել են չորս անգամ՝ հասնելով 4 մլն տ, և անձնակազմի թիվը 400-ից ավելացել է մինչև 1100», -ասել է Նաեմին:

Մի շարք փորձագետների կանխատեսմամբ՝ առաջիկա երեք տարիներին նավահանգստի բեռնափոխադրումների հզորությունը կաճի մինչև 6,5 մլն տ: Բացի այդ՝ նավահանգիստը համալրված է ծովային և հեռահաղորդակցային սարքավորումներով ու գրավիչ է ներդրումների համար: