Մուրսիի կողմնակիցները եգիպտացիներին կոչ են անում անջատել հեռախոսները

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները կոչ են անում հայրենակիցներին ի նշան բողոքի սեպտեմբերի 19-ին անջատել հեռախոսները, հաղորդում է BBC-ն:

Ակնկալվում է, որ ակցիայի արդյունքում բջջային օպերատորները, որոնք, ընդդիմության կարծիքով, կապ ունեն Մուրսիի պաշտոնանկության հետ, վնասներ կկրեն: Ընդդիմադիրների խոսքով՝ բջջային հեռախոսների անջատումը կհարվածի բջջային ցանցերի սեփականատերերի գրպանին:

Քաղաքացիական անհնազանդության ակցիայի շրջանակում Մուրսիի կողմնակիցները կոչ են անում եգիպտացիներին չվճարել հարկեր և հրաժարվել հեռուստաալիքների դիտումից, որոնք սատարել են «հեղաշրջման» իրականացմանը: