Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում

Սեպտեմբերի 18-ի գիշերը Թուրքիայի արևելքում՝ Մուշի շրջանում, Ռիխտերի սանդղակով 5,1 մագնիտուդ հզորությամբ երկարաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չկան: Ընթացիկ շաբաթվա ընթացքում սա Մուշում արդեն երկրորդ երկրաշարժն է: Սեպտեմեբրի 16-ին երկրի արևելքում կրկին ցնցումներ էին գրանցվել՝ 4,5 մագնիտուդ հզորությամբ:

Թուրքիան սեյսմակտիվ գոտում է գտնվում և երկրաշարժերը այստեղ բավական հաճախ են: Առավել հզոր ցնցումները արձանագրվել են 1999թ.՝ Մարմարի ծովի շրջանում՝ 7,4 մագնիտուդ հզորությամբ, երբ մահացել էր 18 հազ. մարդ:

Մեկնաբանել