Սկսվել են «Նոր Հալեպ» թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները

Սեպտեմբերի 17-ին սկսվել են Աշտարակում սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները, որոնք իրականացնում է «Երկրաբան-Ուտիք» ընկերությունը՝ Վլադիմիր Գինովյանի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, առաջին փուլում կատարվելու են «Նոր Հալեպ» թաղամասի և նրան հարակից տարածքների ինժեներաերկրաբանական տեղազննում, ինչպես նաև տարածքի տեղագրագեոդեզիական հանույթային աշխատանքներ և հետազոտություններ:

2-րդ փուլում նախատեսված է իրականացնել հորատում և գրունտների նմուշարկում:

Թաղամասի կառուցման նախապատրաստական փուլի մեկնարկին ներկա էին նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ: