IBM-ը կծախսի $1 մլրդ Linux-ի զարգացման համար

IBM-ը $ 1 մլրդ է ներդրել Linux օպերացիոն համակարգի և վերջինիս հետ կապված բաց ելքային կոդով նախագծերի զարգացման համար, հաղորդում է Verge-ը: Նշված միջոցների ներդրման գործընթացը կշարունակվի շուրջ 5 տարի:

Այդ ներդրումների հաշվին կիրականացվեն IBM-ի կողմից մշակված և զարգացող POWER նախագծի համար ծրագրերի ստեղծման, ամպային ծառայությունների զարգացման և 2014թ․ թողարկվող սերվերային POWER8 պրոցեսորների համար ծրագրային ապահովման գործընթացները:

IBM-ը նաև նախատեսում է ֆրանսիական Մոնպելե քաղաքում հիմնել Linux կենտրոն, որտեղ ծրագրային մշակման մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալ ընկերության տեխնոլոգիաների հետ: Այդպիսի կենտրոններ արդեն գործում են Պեկինում, Նյու-Յորքում և Օսթինում:

Մեկնաբանել