«ՎՏԲ»-ն հերքել է Ասադի վարչակազմի անդամների հաշիվների առկայության մասին լուրերը

Ռուսական «ՎՏԲ» բանկը հերքել է ամերիկացի սենատորների՝ բանկում Սիրիայի վարչակազմի ներկայացուցիչների հաշիվների առակայության մասին պնդումները՝  դրանք գնահատելով որպես սադրիչ հայտարարություններ, որոնց նպատակը ԱՄՆ հասարակությանը շփոթության մեջ գցելն է, հաղորդում է «Ռիա Նովոստին»: «Ամերիկացի չորս սենատորների հայտարարությունները բացարձակ անհիմն տեղեկատվություն են: «ՎՏԲ»-ի խմբում Սիրիայի ղեկավարության հաշիվներ չկան: Մենք սենատորների հայտարությունները գնահատում ենք սադրիչ քայլ, որի նպատակը ԱՄՆ հասարակությանը շփոթության մեջ գցելն է», -ասված է բանկի հաղորդագրության մեջ: