Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել Ասոցացման համաձայնագրի տեքստին

Սեպտեմբերի 18-ին Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տեքստին, հաղորդում է «Ռիա նովոստին»: «Այսպիսով Կիևը տվել է նոյեմբերին փաստաթղթի ստորագրման նախապատրաստաման ներպետական գործընթացների մեկնարկը: Սա Ուկրաինայի կառավարության կողմից կարևոր քայլ է», -հայտարարել է Ուկրաինայում ԵՄ դեսպան Յան Տոմբինսկին, որը ևս ներկա է եղել կառավարության նիստին:

Ուկրաինան մտադիր է նոյեմբերին Վլինյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

Ռուսաստանի վարչապետ Դիմիտրի Մեդվեդևը օրերս հայատարել է, որ Կիևի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում նրա համար մուտքը Մաքսային միություն կփակվի:

Մեկնաբանել