Instagram-ում հայտնվել են iPhone 5s-ի նկարահանած առաջին «slow motion» տեսանյութերը

Apple-ը բրիտանական Burberry նորաձևության տանը տրամադրել  է թարմացված iPhone 5s սմարթֆոնը ցուցադրությունների նկարահանման համար, հաղորդում է Mashable-ը: Ընկերությունը Instagram-ում հրապարակել է մի քանի տեսահոլովակ, որոնք ցուցադրում են նոր տեսախցիկի հնարավորությունները և դանդաղեցված նկարահանումը:

iPhone 5s-ն ունի 8 Մգպ տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս տեսանյութերը նկարահանել 120 կադր/վրկ հաճախականությամբ: Այսպիսի տեսանյութը, գործարկման դեպքում, կստեղծի դանդաղեցված նկարահանման էֆեկտ (slow motion): Նոր սմարթֆոնի հնարավորությունները փորձարկվել են Burberry-ի գարուն-աշուն հավաքածուի ցուցադրման ժամանակ: Նորաձևության տունը հրապարակել է մի քանի կարճ տեսանյութ, որոնցից երևում է, որ պատկերից բացի դանդաղում են նաև պատկերն ուղեկցող ձայները:

Հիշեցնենք, որ iPhone 5s-ը ներկայացվել է 2013թ․ սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կայացած շնորհանդեսի ժամանակ: