Վրաստանի ԿԸՀ-ն գրանցել է նախագահի 12 թեկնածու

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններում պաշտոնապես գրանցել է 12 թեկնածու հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Այսպես՝ նախագահի աթոռի համար կպայքարեն նախկին իշխող կուսակցության՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Ագային միասնական շարժումի» ներկայացուցիչ, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեն, իշխող «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ կրթության և գիտության նախկին նախարար Գեորգի Մարգվելաշվիլին, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն  («Ժովովրդավարական շարժում-միասնական Վրաստան»), Գեորգի Թարգմաձեն («Քրիստոնեա-դեմոկրատական շարժում»), Կոբա Դավիթաշվիլին  («Ժողովրդի շարժում»), Սերգո Ջավախիձեն («Հանուն արդար Վրաստանի»), Միխայիլ Սալուաշվիլին (նախաձեռնող խումբ), Նեստան Կիրտաձեն (նախաձեռնող խումբ), Գեորգի Լիլուաշվիլին (նախաձեռնող խումբ), Լևան Չաչուան (նախաձեռնող խումբ), Ավթանդիլ Մարղիանին (նախաձեռնող խումբ):

Սեպտեմբերի 17-ին ժամը 18:00-ին ԿԸՀ-ն ավարտել է թեկնածուների գրանցմանն անհրաժեշտ հօգուտ իրենց առնվազն 26,5 հազ. ստորագրությամբ ցուցակների ներկայացման վերջնաժամկետը: Թեկնածուների գրանցման գործըթնացը վերջնականապես ավարտվում է սեպտեմբերի 27-ին: Ընտրություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել 56 մարդ, սակայն անհրաժեշտ ստորագրություններով ցուցակներ ներկայացրել է 26 թեկնածու, իսկ 29-ին ԿԸՀ-ն մերժել էր գրանցել: