Սաակաշվիլին նախագահի պաշտոնից հեռանալուց հետո կմնա քաղաքականությունում

Սեպտեմբերի 17-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թուրքիայում բնակվող 1000 վրացիների անձամբ է հանձնել Վրաստանի քաղաքացիություն ստանալու մասին փաստաթղթերը և հայտարարել, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ինքը շարունակելու է մնալ քաղաքականությունում, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Սաակաշվիլին իրենց լեզուն և ավանդույթները պահպանած, Թուրքիայում բնակվող վրացիներին քաղաքացիություն է շնորհել դեռ անցած շաբաթ:

«Իմ նախագահության ժամկետն ավարտվում է, սակայն ես չեմ դադարեցնում իմ քաղաքական գործունեությունը, և մենք բոլորս շարունակելու ենք զարգացնել Վրաստանը», -ասել է Սաակաշվիլին Սամսունում տեղի ունեցած հանդիպմանը:

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին:

Մեկնաբանել