Ադրբեջանական ընդդիմադիր REAL շարժման առաջնորդի՝ ԿԸՀ-ի դեմ հայցի քննումը հետաձգվել է անորոշ ժամանակով

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել ադրբեջանական ընդդիմադիր՝ «Հանրապետական այլընտրանք»՝ REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրեն նախագահի թեկնածու չգրանցման մասին հայցի քննումը, հաղորդում է contact.az-ը: Ըստ REAL շարժման քարտուղար Նատիգ Ջաֆարլիի՝ դատարանը՝ ընտրողների՝ հօգուտ Մամեդովի 4500 ստորագրությունների կրկնակի փորձաքննության անցկացման մասին որոշում է ընդունել: Այս ստորագրությունները ԿԸՀ-ն ենթադրությունների հիման վրա կեղծ է որակել, ինչով էլ պայմանավորել է Մամեդովի՝ որպես նախագահի թեկնածու չգրանցումը:

Դատարանը՝ մյուս կողմից՝ չի սահմանել փորձաքննության անցկացման ժամկետները չի սահմանել:

Ջաֆարլին դատարանի որոշումը տարօրինակ է որակել, քանի որ նախըտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է, և առավել օպերատիվ որոշում է անհրաժեշտ:

«Փաստաբաններն արդեն բարձրացրել են դատարանի որոշման տեքստը մինչև մեկ օրվա ընթացքում իրենց փոխանցելու մասին պահանջը», -ասել է Ջաֆարլին:

Մամեդովը ևս դատարանի որոշման վերաբերյալ իր դժգոհությունն է արտահայտել և իր կողմնակիցներին կոչ է արել իր թեկնածության չգրանցման դեպքում քվեարկել մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի ՝ Ջամիլ Հասանլիի օգտին:

Հիշեցնենք, որ Մամեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Մամեդովը նշել է, որ իր ձերբակալության և դրա ժամկետի երկարացման իրական պատճառը իրեն երկրի քաղաքական կյանքից մեկուսացնելն է:

Մեկնաբանել