Microsoft-ը պաշտոնապես հայտարարել է, թե ինչ արժեք կունենա թարմացված Windows – 8.1 օպերացիոն համակարգը, որն օգտագործողներին հասանելի կլինի 2013թ․ հոկտեմբերից, հաղորդում է Mashable-ը:
Windows 8 օգտագործողները հնարավորություն կունենան անվճար ստանալ վերոնշյալ համակարգը՝ թարմացնելով այն ներկառուցված «Windows խանութ»-ից:
Windows-8.1-ի հասարակ տարբերակի արժեքը կկազմի $120, իսկ Proffesioanl տարբերակինը՝ $200: Այս գները վերաբերում են միայն ԱՄՆ շուկային: