Կանադայում բախվել են գնացքն ու ավտոբուսը. կան զոհեր

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում ուղևորատար գնացքը բախվել է երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսին, հաղորդում է BBC-ն:

Վթարի հետևանքով նվազագույնը հինգ մարդ զոհվել է, կան վիրավորներ:

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և փրկարար ծառայության խմբեր:

Համաձայն Կանադայի իշխանությունների տեղեկատվության՝ բոլոր զոհվածները եղել են ավտոբուսում, որի դիմային հատվածը փաստացի անջատվել է բախման հետևանքով:

Գնացքը ուղևորվելիս է եղել Տորոնտո:

Օտտավայի ու Տորոնտոյի միջև երթևեկությունը դադարեցվել է:

Մեկնաբանել