Բեռլուսկոնին խոստանում է մնալ քաղաքականությունում

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ, անգամ եթե ստիպված լինի լքել խորհրդարանը:

Իտալական RaiNews24 հեռուստաալիքով ցուցադրված տեսաուղերձում Բեռլուսկոնին ասել է, որ իր կարծիքով՝ Իտալիայում դատարանները խեղաթյուրում են ժողովրդավարական սկզբունքները:

Այս տարվա օգոստոսին Իտալիայի Գերագույն դատարանը հաստատեց Բեռլուսկոնիի՝ պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքը:

Սենատի հանձնաժողովն այժմ քննարկում է նախկին վարչապետին խորհրդարանում մանդատից զրկելու հարցը:

Մեկնաբանել