ՀՀԿ պատվիրակությունը կհետևի Բունդեսթագի ընտրությունների ընթացքին

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը (ՀՀԿ) սեպտեմբերի 19-23-ը ճանաչողական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում՝ հետևելու Բունդեսթագի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրությունների ընթացքին:

Ինչպես հաղորդում են ՀՀԿ մամուլի ծառայությունից, պատվիրակություն կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

Այցի շրջանակում ՀՀԿ պատվիրակությունը կմասնակցի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության ընտրապայքարի ավարտական միջոցառմանը՝ Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ, ինչպես նաև հանդիպումներ կունենա ՔԴՄ կուսակցության գործընկերների և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ: