Արմեն Գևորգյանը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ, Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 19-ին մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 59-րդ նիստի աշխատանքներին:

Ինչպես հաղորդում են տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից, խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է շուրջ երկու տասնյակ հարց, որոնք վերաբերում են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին, մասնավորապես, էներգետիկայի, առևտրի, գիտատեխնիկական ոլորտներին: