Գնացե՛ք և ապրե՛ք անտառում. Էրդողանը՝ բնապահպան ակտիվիստներին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի ուսանողների՝ «Ճանապարհ չենք ուզում, այլ անտառ» մակագրությամբ պաստառը:

Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Էրդողանը, խոսելով այդ պաստառի մասին, ասել է. «Գնացե՛ք և անտառում ապրեք: Այս երկրում անտառները շատ են, եթե ճանապարհ չլինի, չեք կարող համալսարան գնալ: Ճանապարհը քաղաքակրթություն է, մենք չենք կարող հրաժարվել ճանապարհներ կառուցելուց: Ճանապարհն է միացնում մարդուն մարդու հետ»:

Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի՝ ընդդիմադիր տրամադրություններով հայտնի ուսանողները պայքարում են համալսարանի տարածքում ճանապարհի կառուցման դեմ:

Թուրքիայի վարչապետն իր հիմնական ձեռքբերումներից է համարում Թուրքիայում հազարավոր կիլոմետրեր ձգվող ճանապարհների կառոուցումը:

Մեկնաբանել