Բախումներ Եգիպտոսում` ոստիկանների և զինյալների միջև

Բախում Ալեքսանդրիայում, սեպտեմբերի 6, 2013թ.

Կահիրեի արվարձանում բախումներ են սկսվել զինյալների և Եգիպտոսի անվտանգության ուժերի ջոկատի միջև։ Ինչպես հաղորդում է BBC-ն, համաձայն որոշ տեղեկությունների՝ մեկ մարդ զոհվել է։

Եգիպտոսի ոստիկանությունը Քերդասա է մտել տեղի ժամանակով առավոտյան ժամը 5։30-ին։

Եգիպտական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բախումների ընթացքում ոստիկաններից մեկը սպանվել է։ Սպանված զինյալների թվի մասին առայժմ հայտնի չէ։

Քերդասայի բնակիչները BBC-ին պատմել են, որ անվտանգության ուժերի աշխատակիցները խուզարկել են տները՝ փնտրելով իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամների։

Տասնմեկ ոստիկան սպանվել էր Քերդասայի ոստիկանական բաժանմունքում օգոստոսին՝ մի քանի շաբաթ անց իսլամիստ նախագահ Մուհամադ Մուրսիի՝ բանակայինների կողմից իշխանությունից հեռացվելուց։

Իշխանություններն այդ ժամանակ խոստացել էին պատասխանել հարձակմանը։

Մեկնաբանել