Կոսովոյում ԵՄ առաքելության ոստիկան է սպանվել

Հյուսիսային Կոսովոյում Եվրամիության առաքելության ոստիկան է սպանվել Միտրովիցա քաղաքը պարեկելիս, հաղորդում է BBC-ն։

Եվրոպական Eulex առաքելությունում սպանությունն անվանել են «վախկոտ» բռնություն և հայտարարել են հետաքննություն սկսելու մասին։

Հաղորդվում է, որ երկու ավտոմեքենաները, որոնցում եղել է առաքելության վեց աշխտակից, կրակահերթի տակ են ընկել։

Միտրովիցա քաղաքը բաժանված է երկու մասի էթնիկ սերբերի (հյուսիսում) և ալբանացիների (հարավում) միջև։

Մեկնաբանել