ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել թիվ 38 ընտրատարածքի թեկնածուներից մեկի գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 19-ին արտահերթ նիստ է գումարել:

Ինչպես հաղորդում են ԿԸՀ մամուլի ծառայությունից, նիստում ուժը կորցրած է ճանաչվել թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածու Վահրամ Հովհաննիսյանի գրանցումը` հաշվի առնելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի մասին դիմումը:

Այս պահի դրությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ինքնաբացարկի մասին այլ դիմումներ առկա չեն:

ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համաձայն` թեկնածուները ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 19-ը` ժամը 18:00-ը: