Թողարկվել է Angry Birds Star Wars II թարմացված տարբերակը

Ֆիննական Rovio ընկերությունը ինտերնետ օնլայն խանութներում տեղադրել է Angry Birds խաղի շարունակությունը՝ բջջային սարքավորումների համար նախատեսված Angry Birds Star Wars II տարբերակը, հաղորդում է Verge-ը:

Խաղը հասանելի է iOS, Android և Windows Phone օպերացիոն համակարգերի համար: Աղբյուրի հաղորդմամբ՝ խաղի երկրորդ մասում ներգրաված են նոր կերպարներ և նոր փուլեր: Օգտագործողը հնարավորություն ունի ընտրելու, թե որ կերպարի օգտին խաղա՝ թռչունների՞, թե՞ խոզերի: Հիշեցնենք, որ Angry Birds-ի առաջին խաղը թողարկվել է 2009թ․ դեկտեմբերի 10-ին Apple iOS օպերացիոն համակարգի համար: App Store-ի վճարովի ծրագրերի ցանկում վերջինս, իր գոյության ամբողջ ընթացքում, հանդիսանում է ամենահայտնի բջջային ծրագիրը:

Rovio-ի հասույթը 2011-ից հետո գրեթե կրկնակի ավելացել է, իսկ մաքուր շահույթը կազմել է $71 մլն:

Մեկնաբանել