$7 մլն ՎԶԵԲ-ից` Երևանի ջրամատակարարմանը

Կառավարությունը սեպտեմբերի 19-ի իր նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2013թ. հուլիսի 19-ին ստորագրված փոխառության համաձայնագրին, ըստ որի` Հայաստանին տրամադրվելու է $7 մլն գումարի չափով վարկ: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, այս գումարը կուղղվի Երևանի ջրամատակարարման բարելավմանը:

«Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի» նպատակն է վերակառուցել Երևանի ջրամատակարարման ցանցը, փոխարինել ճնշման պոմպերը և բնակարաններում առանձին միացումները, ինչպես նաև ապահովել հուսալի ջրամատակարարման համակարգ ամբողջ քաղաքում: Ծրագիրի կապիտալ ներդրումների բաղադրիչով նախատեսվում է ջրամատակարարման ցանցի վերակառուցում, ճնշման պոմպերի փոխարինում, բնակարաններում առանձին միացումների փոխարինում:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $21,9 մլն, որից $7մլն-ը հատկացվելու է ՎԶԵԲ-ի, $7մլն-ը` Եվրոպական ներդրումային բանկի կողմից, իսկ €5,5 մլն-ը` որպես դրամաշնորհ կտրամադրվի Հարևանության ներդրումային գործիքի (NIF) միջոցներից: Մնացած ֆինանսավորումը` որպես տեխնիկական աջակցություն, կտրամադրվի ՎԶԵԲ-ի դոնորների կողմից:

Բանկը վարկը տրամադրում է 15 տարի ժամկետով, որից 3 տարին արտոնյալ է:

Մեկնաբանել