Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 19ին հանդիպում է ունեցել Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսեի հետ, հաղորդում են «Ժառանգության» մամուլի ծառայությունից:

Քննարկման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանն ու դեսպանը անդրադարձել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն ու դրանում Եվրոպայի և Հայաստանի դիրքորոշումներին առնչվող խնդիրների շուրջ: Միաժամանակ արծարծվել են ԼՂՀ-ի անկախության և ինքնիշխանության օրակարգը: