Հայաստանի պարտատոմսերը 2 մլրդ դոլարի պահանջարկ ունեն

Հայաստանը սահմանել է ԱՄՆ դոլարով թողարկվելիք պարտատոմսերի վերջնական եկամտաբերությունը՝ 6.25%: Reuters-ը, վյայակոչելով շուկայի իր աղբյուրները, հաղորդում է, որ թողարկված պարտատոմսերի պահանջարկն արդեն հասել է 2 մլրդ դոլարի: Չապահովված 144a/Reg S պարտատոմսերի գնանշումն ակնկալվում է հինգշաբթի երեկոյան՝ Deutsche Bank, HSBC և JP Morgan բանկերի միջոցով:

Ֆինանսների փոխնախարար, ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը Սիվիլնեթին ասաց, որ պարտատոմսերի տեղաբաշխումը սկսվել է երևանյան ժամով 14-00-ից, և շուտով կամփոփվեն արդյունքները:

ՀՀ կառավարությունը այս տարի որոշում էր կայացրել $500 մլն-ի դոլարային պետական պարտատոմսերի թողարկման վերաբերյալ: Անցյալ շաբաթ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այցելել էր ԱՄՆ` պոտենցիալ ներդրողների, մասնավորապես՝ HSBC Bank-ի, J.P.Morgan Securities-ի, Deutsche Bank AG-ի հետ հանդիպման նպատակով:

Մեկնաբանել