Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 20-ին շրջանների մեծ մասում, 21-ին հյուսիսային շրջաններում, 22-24-ին ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում՝ սեպտեմբերի 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 22-24-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Մեկնաբանել