Հայաստանն առաջին անգամ եվրապարտատոմսեր է թողարկել

Սեպտեմբերի 19-ին Հայաստանն առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր է թողարկել: Գլխավոր տեղաբաշխողները՝ Deutsche Bank AG, LondonBranch-ը, HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտել են եվրապարտատոմսերի առաջին թողարկումը, հաղորում է Reuters-ը:

Թողարկման ծավալը կազմում 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը Moody’s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն:

Նախօրեին Reuters-ը, վյայակոչելով շուկայի իր աղբյուրները, հաղորդել էր, որ թողարկված պարտատոմսերի պահանջարկն արդեն հասել է 2 մլրդ դոլարի:

ՀՀ կառավարությունը այս տարի որոշում էր կայացրել $500 մլն-ի դոլարային պետական պարտատոմսերի թողարկման վերաբերյալ: Անցյալ շաբաթ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այցելել էր ԱՄՆ` պոտենցիալ ներդրողների, մասնավորապես՝ HSBC Bank-ի, J.P.Morgan Securities-ի, Deutsche Bank AG-ի հետ հանդիպման նպատակով: