Սեպտեմբերի 22-23-ին ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Սեպտեմբերի 20-ին հանրապետության շրջանների մեծ մասում, 21-ին` հյուսիսային շրջաններում, 22-24-ին` ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ:

Ինչպես հաղորդում է ԱԻՆ կայքը, քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, 22-24-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Մեկնաբանել