Նորածին արքայազն Գեորգը ամենաազդեցիկ լոնդոնցին է. Evening Standard

Քեմբրիջյան դուքս և դքսուհի Ուիլյամի և Քեթրինի նորածին որդին՝ արքայազն Գեորգը, դարձել է Power 1000 վարկանիշի առաջատարը՝ այսպիսով ճանաչվելով Լոնդոնի ամենաազդեցիկ մարդը: Ամենամյա ցանկը կազմում է Evening Standard լոնդոնյան թերթը:

Ութ-շաբաթական Գեորգն ընտրվել է որպես մայրաքաղաքի ամենաճանաչված «գլոբալ դեսպան»: Փոքրիկ արքայազնը 2-րդ տեղ է մղել Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնին, որը ցանկի առաջատարն էր անցյալ տարի: 3-րդ տեղում է New Bank of England-ի կառավարիչ Մարկ Քարնին:

Evening Standard-ի գլխավոր խմբագիր Սարա Սանդսի խոսքով՝ ներկայում արքայազնը գրավում է զբոսաշրջիկներին, այդ պատճառով էլ ընտրվել է ամենաազդեցիկ լոնդոնցի:

Ի դեպ՝ թագավորական ընտանիքի հինգ անդամներ հայտնվել են ցանկի թոփ 20-ում՝ այդ թվում՝ Քեմբրիջյան դքսուհին, նրա ամուսին Ուիլյամը, արքայազն Հարին և թագուհին:

Մեկնաբանել