Չինացիները կլոնավորել են iPhone 5C-ն

Հոնկոնգյան Goophone ընկերությունը, որը հայտնի է սմարթֆոնների մատչելի կրկնօրինակների թողարկմամբ, հայտարարել է GooPhone i5C սմարթֆոնի թողարկման մասին, հաղորդում է Cnet-ը:

GooPhone i5C-ն ունի նույն տեսքը, ինչ 2013թ․ սեպտեմբերի 10-ին Apple-ի ներկայացրած iPhone 5C-ն, որը դեռ վաճառքի չի հանվել: GooPhone i5C-ն ունի 5-դյույմանոց էկրան, 8 Մգպ հիմնական և 2 Մգպ երկրորդային տեսախցիկներ, 1,3 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ MediaTek պրոցեսոր, 512 Մգբ օպերացիոն հիշողություն և մինչև 4 Գբ microSD հիշողության կուտակման քարտարան:

Չինաստանում GooPhone i5C-ն հնարավոր է գնել $100–$120-ով: Այն աշխատում է Android օպերացիոն համակարգով, որի ինտերֆեյսը նման է iOS 7 օպերացիոն համակարգին:

GooPhone-ը հայտնի է մի շարք սմարթֆոնների՝ Samsung Galaxy S III, Galaxy Note, HTC և Apple iPhone, կրկնօրինակների ստեղծմամբ, որոնք վաճառվում են օրիգինալ տարբերակներից շատ ավելի մատչելի գներով: