Իրանն առաջարկում է միջնորդի դեր ստանձնել Սիրիայի հարցում

Իրանի իշխանությունները շահագրգռված են մերձավորարևելյան հակամարտության կարգավորման հարցում և պատրաստ են հարևան երկրներում, որտեղ քաղաքական բախումներ են ընթանում, կառավարության և ընդդիմության միջև բանակցություններում ստաձնել միջնորդի դերը: Այսպիսի հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոհանին ամերիկյան Washington Post պարբերականի կայքում հրապարակած իր հոդվածում:

«Նախ՝ առաջինը մենք պետք է միավորվենք ազգային երկխոսությանն ուղղված աշխատանքներում՝ լինի դա Սիրիայում, թե Բահրեյնում: Դրա հետ կապված ես հայտարարում եմ իմ կառավարության պատրաստակամության մասին՝ աջակցելու Սիրիայի իշխանությունների և ընդդիմության երկխոսության կայացմանը», -ասել է Ռոհանին:

Միաժամանակ՝ նա միջազգային գործընկերներին կոչ են արել չհրաժարվել երկխոսությունը զարգացնելու նոր հնարավորություններից, որոնք ստեղծվել են երկրում նախագահական ընտրություններից հետո:

Ռոհանին սեպտեմբերի 24-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է , որ մտադիր է հանդիպել Իրանի առաջնորդի հետ: Ռոհանիի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը դեռ հարցականի տակ է:

Մեկնաբանել