ԼՂՀ նախագահը շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահին` անկախության օրվա կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական հեռագիր է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին, հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հեռագրում ասված է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` Հանրապետության օրվա կապակցությամբ:

Ծանր փորձություններով լի այս տարիների ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունն աշխարհին ցույց է տվել ազատ ապրելու իր վճռականությունը` ապացուցելով, որ հաջողությամբ է հաղթահարում դինամիկ զարգացող անկախ պետություն կառուցելու ճանապարհին բոլոր դժվարությունները:
Վստահ եմ, որ բարեկամության և սերտ համագործակցության հարաբերություններն այսուհետ էլ կնախանշեն հետագա փոխգործակցությունը մեր երկրների և ժողովուրդների միջև:

Մեկ անգամ ևս ընդունեք իմ սրտագին շնորհավորանքներն ազգային տոնի առթիվ: Խաղաղություն և բարգավաճում եմ մաղթում եղբայրական Հարավային Օսիայի Հանրապետությանը, Ձեզ՝ հաջողություններ անկախ պետականության հետագա զարգացման և ամրապնդման ճանապարհին»:

Մեկնաբանել