ԵՄ-ն Վրաստանի և Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրել մինչև 2014թ. վերջ. Ֆյուլե

Եվրամիությունը Մոլդովայի և Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրել Վիլնյուսում նոյեմբերին նախատեսված գագաթաժողովից հետո մեկ տարվա ընթացքում: Այսպիսի հայտարարություն է արել ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հաձնակատար Շտեֆան Ֆյուլեն Յալթայում՝ «Յալթայի եվրոպական ռազմավարություն» ֆորումի մամլո ասուլիսի ընթացքում, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

«Վիլնյուսյան գագաթաժողովի ընթացքում կարող են նախապատրաստական աշխատանքներ տարվել համաձայնագրերի ստորագարման ուղղությամբ, և դրանք կարող են ստորագրվել մեկ տարվա ընթացքում», -ասել է Ֆյուլեն:

Նա նշել է նաև, որ Մոլդովայի և Վրաստանի հետ ստորագրման նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են:

Յալթայում սեպտեմբերի 19-ին մեկնարակել է ՝ «Յալթայի եվրոպական ռազմավարություն» ֆորում ամենամյա 10-րդ հերթական հանդիպումը, որը կավարտվի սեպտեմբերի 22-ին: Ֆորումը միավորում է գործարարների, քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև լրագրողների Ուկրաինայում բարեփոխումների և Կիևի՝ ԵՄ անդամակցությունը նախապատրաստելու համար: Ֆորումի հիմնադիրը ուկրաինացի գործարար և բարերար Վիկտոր Պինչուկն է:

Ֆորումի այս տարվա խորագիրը կրում է «Ուկրաինան և աշխարհը փոփոխությունների դարաշրւանում. հաջողության գործոններ» անունը: