Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած պայթյունը վրեժխնդրության ակտ չէր. Էրդողան

Թուրքիան որևէ առնչություն չունի սեպտեմբերի 17-ին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած պայթյունի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում սեպտեմբերի 19-ին Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի հետ համատեղ մամուլիս ասուլիսին, հաղորդում է Тurkishweekly կայքը:

Էրդողանի խոսքով՝ «տեղի ունեցածը սովորական միջադեպ է Սիրիայի ներսում»: 

Էրդողանն անդրադարձել է նաև Սիրիայի հարցով թուրքական խորհրդարանում բանաձևի ընդունմանը՝ ասելով, որ հոկտեմբերի 4-ին ընդունվելիք փաստաթուղթը հնարավոր է՝ մնա նույնը կամ ենթարկվի որոշ փոփոխությունների: 

Սեպտեմբերի 17-ին Սիրիայի հյուսիում` թուրքական սահմանի մոտակայքում, պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 12-ը: Պայթյունը հետևել է նախօրեին Թուրքիայի կողմից սիրիական ուղղաթիռի ոչնչացմանը