Երթուղիների սպասարկման մրցույթը` հոկտեմբերի 17-ին

Երևանի քաղաքապետարանը կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր ընկերություններին հրավիրում է մասնակցելու մայրաքաղաքի թվով 23 ավտոբուսային և 1 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար հայտարարված նոր մրցույթին:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, երթուղիների ուղղություններին, մրցույթի անցկացման կարգին և պայմաններին, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում

Հայտարարված մրցույթին կարող են մասնակցել նաև ուղևորափոխադրումների իրականացման փորձ ունեցող իրավաբանական անձինք:

Թեմային առնչվող հոդվածը` այստեղ: