ՈւԵՖԱ-ն հաստատել է Եվրո-2020-ին Հայաստանի թեկնածությունը

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է ազգային ֆեդերացիների` Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի անցկացման հայտերը: Հայտ ներկայացնելու վերջին ժամկետը եղել է սեպտեմբերի 19-ը, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հավակնորդների թվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտում առաջնությունն ընդունելու հայտը:

Հայաստանից բացի` ՈւԵՖԱ-ն հաստատել է նաև հետևյալ երկրների հայտերը` Անգլիա (Լոնդոն), Ադրբեջան (Բաքու), Բելառուս (Մինսկ), Բելգիա (Բրյուսել), Բուլղարիա (Սոֆիա), Մակեդոնիա (Սկոպյե), Հունգարիա (Բուդապեսշտ), Հունաստան (Աթենք), Գերմանիա (Մյունխեն), Դանիա (Կոպենհագեն), Իսրայել (Թել Ավիվ), Իռլանդիա (Դուբլին), Իսպանիա (Մադրիդ. Բարսելոնա, Բիլբաո, Վալենսիա), Իտալիա (Հռոմ, Միլան), Ղազախստան (Աստանա), Հոլանդիա (Ամստերդամ), Լեհաստան (Վարշավա, Խոժուվ), Պորտուգալիա (Լիսաբոն, Պորտո), Ռուսաստան (Սանկտ Պետերբուրգ), Ռումինիա (Բուխարեստ), Սերբիա (Բելգրադ), Թուրքիա (Ստամբուլ), Ուկրաինա (Կիև, Դոնեցկ), Ուելս (Կարդիֆ), Ֆինլանդիա (Հելսինկի), Ֆրանսիա (Լիոն), Խորվաթիա (Զագրեբ), Չեխիա (Պրահա), Շվեյցարիա (Բազել), Շվեդիա (Սոլնիա), Շոտլանդիա (Գլազգո):

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն մրցաշարը հյուրընկալող 13 քաղաքների վերջնական որոշումը կկայացնի 2014թ. սեպտեմբերի 25-ին:

Մեկնաբանել