2014թ. Վրաստանում Արտահանման զարգացման գործակալություն կստեղծվի

2014թ. Վրաստանում կստեղծվի Արտահանման զարգացման գործակալություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին, հաղորդում է «Գրուզիա օնլյանը»:
Նրա խոսքով՝ փոքր և միջին բիզնեսը պետք է լինեն երկրի զարգացման հիմնաքարը, և գործակալության աշխատանքները հիմնականում պետք է ուղղված լինեն հենց այս բիզնեսին, և դա չափազնաց կարևոր է: «Մենք ողջունում ենք փաստը, որ հայտնի փորձագետները մտադիր են իրենց փորձով կիսվել՝ ինչպես պետք է զարգանա փոքր և միջին բիզնեսը անցումային տնտեսություններում», -ասել է նախարարը:

Մեկնաբանել