Nokia-ի նախկին ղեկավարը կստանա $25,5 մլն բոնուս՝ Microsoft վերադառնալու համար

Microsoft-ի` Nokia-ի գնման մասին կատարած հայտարարությունից անմիջապես առաջ Nokia-ի գլխավոր տնօրեն Սթիվեն Էլոպը (Stephen Elop) վայր է դրել իր լիազորությունները: Microsoft վերադանալու համար նա շուրջ $25,5 մլն բոնուս կստանա, հաղորդում է Financial Times-ը:

Գումարային բոնուսի 70%-ը կվճարի Microsoft-ը, իսկ մնացած մասը՝ Nokia-ն: Այդ գումարը հավասար կլինի Էլոպի՝ Nokia-ում 3 տարվա ընթացքում աշխատած գումարին: 2010-ին, երբ Nokia-ն հրավիրում էր Էլոպին, նրան վճարել է $6,2 մլն հավելավճար:

Այժմ Էլոպը հանդիսանում է Nokia Devices & Services ստորաբաժանման գործադիր փոխնախագահը և կմնա այդ պաշտոնում մինչև Microsoft-ի կողմից նշված ստորաբաժանման գնման գործընթացի ավարտը:

Microsoft-ի ղեկավար Սթիվ Բալմերը, որը 2013թ․ սեպտեմբերի սկզբին հայտարարել էր ընկերությունից հեռանալու մասին, The Seattle Times-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Էլոպն իր պաշտոնը զբաղեցնող «ներքին թեկնածուների» շարքում է:

Մեկնաբանել