Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշենկոն Վրաստանում է

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշենկոն Վրաստանում է, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: Յուշենկոն արդեն հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակշվիլիի հետ: Վերջինս Յուշենկոյին ընդունել է Կախեթիայի շրջանում գտնվող իր նստավայրում և ցույց տվել գինեգործության նոր կենտրոնը, որտեղ դասընթացներ է անցկացնում ֆրանսիացի հայտնի համտեսող Ժան-Միշել Մունյեն: Սաակաշվիլին ներկայացրել է նաև կենտրոնի խնդիրներն ու նպատակները: Այնուհետ նրան երկուսով ընթրել են: Սաակաշվիլիի մամլո գրասենյակը այցի մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չի ներկայացրել, և հայտնի չէ նաև՝ քանի օր Յուշենկոն կմնա Վրաստանում:

Մեկնաբանել